Վան Պերսիի բախտը բերեց, որ ողջ մնաց. Ֆերգյուսոն (տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Սուոնսիի» հետ արտագնա հանդիպումից հետո հայտարարել է, որ մրցակցի պաշտպան Էշլի Ուիլյամսին պետք է որակազրկել Ռոբին վան Պերսիի հանդեպ կատարած խախտման համար։
«Պերսիի բախտը բերեց, որ ողջ մնաց։ Դա խայտառակ պահպածք էր պաշտպանի կողմից, և նա պետք է որակազրկվի։ Ռոբինը կարող էր պարանոցի կոտրվածք ստանալ»,- ասել է Ֆերգյուսոնը։