
Գյումրիում, Վանաձորում և Տաշիրում երկրաշարժ է զգացվել

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 17.32-ին ՍՊԾ -ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սև Ծովում` Փոթի քաղաքից 63 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում 3 բալ, իսկ Երևանում 2-3 բալ ուժգնությամբ: