Բաժիններ՝

Ազարը երազում է Ռեալի մասին. Բենթեքե

«Ասթոն Վիլայի» հարձակվող Քրիստիան Բենթեքեն խոսել է Բելգիայի հավաքականում իր թիմակից, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։

«Ես չեմ զարմանում, որ Էդենը լավ արդյունքներ է գրանցում «Չելսիում»։ Նա կարող է ավելի լավ խաղալ։ Նա ունի բոլոր որակները լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար։

Ազարը երազում է Մադրիդի «Ռեալի» մասին։ Ես կարծում եմ, որ նա կարող է իրականացնել իր կյանքի երազանքը», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս