
Կասիլյասի փոխարինումը մեզ զարմացրեց. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Մալագայից» կրած պարտության (2։3) մասին։
«Երբ չես հաղթում, մի շարք հետևություններ ես անում։ Այժմ խնդիրն այն է, որ չպետք է այլևս մտածենք առաջատարների մասին։ Մենք պետք է մտածենք միայն մեր մասին։ Իսպանիայի առաջնությունում հաղթանակը գրեթե անհավանական է, սակայն «Ռեալը» պետք է պայքարի։
Կասիլյասի փոխարինումը զարմացրեց մեզ. նա մեր ավագն է», – Ռամոսի խոսքերն է մեջբերում AS-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը