
Սմարթֆոնները նվազեցնում են սեռական ակտիվությունը

Սմարթֆոնների, պլանշետների, նոութբուքերի օգտագործումը քնելուց առաջ նվազեցնում է սեքսուալ ակտիվությունը: Ինչպես գրում է New York Daily News-ը, այս արդյունքները ներկայացրել են բրիտանացի սոցիոլոգները: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ:
Հարցվողների 15 տոկոսը խոստովանել է, որ իրենց սեռական ակտիվությունը նվազել է այն դեպքում, երբ երեկոներն իրենք անցկացնում են ոչ թե սիրելի մարդկանց, այլ սիրելի գաջետների հետ:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մարդկանց մոտ ոչ միայն նվազում է սեքսուալ ակտիվությունը, այլև կրճատվում է քնի ընթացքը: Հարցման գրեթե բոլոր մասնակիցներն ասել են, որ քնելուց առաջ մոտ 30 րոպե ծախսում են համակարգիչների առաջ կամ սմարթֆոնով զբաղվելով:
Նշված հետազոտության արդյունքները համընկել են նախկինում կատարված ևս մեկ հետազոտության արդյունքների հետ: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 3-րդը նշել էր, որ նախընտրում է մեկ շաբաթով հրաժարվել սեռական կյանքից, բայց ոչ իր սմարթֆոնից: