Մեղրի քաղաքի հարևանությամբ ևս մեկ պղնձի հանքավայր են գտել
Մեղրի քաղաքից 25 կմ հյուսիս, Լիճք համայնքի հարևանությամբ պղնձի հանքավայր է հայտնաբերվել: «Թաթսթոուն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել այդ հանքավայրի փորձագիտական եզրակացությունը:
Ինչպես փոխանցում է news.am-ը, գնահատվել է, որ հանքավայրում առկա է 45,2 հազ. տոննա պղինձ (0,61% միջին պարունակությամբ):
Հանքավայրը պետք է շահագործվի բաց եղանակով, թեև տեղանքը հարուստ է կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներով:
Շրջակա միջավայրի վնասը նվազագույնի հասցնելու համար առավել նպատակահարմար է համարվում տեղում չկառուցել հարստացուցիչ ֆաբրիկա, ինչը կենթադրի նաև պոչամբարի կառուցում: Հանքաքարը կարելի է տեղափոխել 25 կմ հեռավորության վրա գտնվող ֆաբրիկա (հավանաբար՝ Ագարակ):