Առևանգել են «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՍՊԸ-ի կառավարչի «Mitsubishi»-ն
Ոստիկանության Սևանի և Կենտրոնական բաժինների աշխատակիցները հայտնաբերել են «Mitsubishi» մակնիշի 30 ՕՕ 111 համարանիշի ավտոմեքենան առևանգողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 21-ին, ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 40-ամյա Արթուր Գալստյանը դիմել է Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ Տերյան փողոցի վրա գտնվող իր ավտոլվացման կետից ոմն Վահե փախցրել է ավտոլվացման կետում կայանված իր «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Ոմն Վահեն նաև գողացել է լվացման կետում քնած աշխատակցի` 16-րդ թաղամասի բնակիչ, 16-ամյա Արսեն Մկրտչյանին պատկանող հագուստները, բջջային հեռախոսը և 20 000 դրամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ ոստիկանության Սևանի և Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ոմն Վահեն հանդիսանում է Սևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահե Խաչատրյանը, ում ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենայով` Սևան քաղաքում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ Ա. Գալստյանը աշխատում է «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՍՊԸ Երվանդ Քոչար մասնաճյուղում որպես կառավարիչ: