
Որոնք են ԿԳ նախարարության 7 կարևոր ձեռբերումները՝ ըստ Արմեն Աշոտյանի

2012-ը արդյունավետ տարի էր կրթության և գիտության նախարարության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ այս տարի ՀՀ-ն կրթության և գիտության նախարարությունն ունեցել է 7 կարևոր ձեռքբերումներ: Նախ, ըստ Արմեն Աշոտյանի, հայաստանցի աշակերտները միջազգային օլիմպիադաներում շահել են 16 մեդալ: Նախարրի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ ՀՀ կրթական մակարդակը մրցունակ է միջազգային ասպարեզում: Նախարարը բարձր է գնահատում նաև այն, որ 2012-2015թթ. Բոլոնիայի քարտուղարությունը գտնվելու է Հայաստանում: «Ավարտվեց ներդրման գործընթացը 2-րդ դասարանում»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա բարձր գնահատեց նաև ԱՊՀ երկրների մանկավաժների 2-րդ համագումարի անցկացումը:
«Այս տարի Հայաստանյան բոլոր դպպրոցներում հասանելի է դարձել ինտերնետ կապը: Այս տարվա ընդունելության քննություններն անցել են աննախադեպ օբյեկտիվ և թափանցիկ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կարևորագույն իրադարձություն էր նաև երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս տարի 250 հայ ուսանող միջպետական պայմանագրերով մեկնել են արտասահման և շարունակել կրթությունն այնտեղ: 1400 արտասահմանցի ուսանողներ էլ ընդունվել են հայաստանյան ԲՈՒՀ-եր:
Նախարարը նաև նշեց, որ անկախ գոյություն ունեցող խնդիրներից՝ Հայաստանի գիտությունը հետաքրքիր է և մրցունակ է ու առաջատար ԱՊՀ երկրների շարքում: