Բագրատյանը շահագրգռված կլինի խոսել

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրմանը դրական է վերաբերվում: Բորիս Նավասարդյանի կարծիքով, նախկին վարչապետի առաջադրումը կարող է բովանդականին բազմազանություն մտցնել նախընտրական քարոզչության ժամանակ:

«Երբ հստակ գաղափարական և քաղաքական սկզբունքներով մարդը դուրս է գալիս ընտրապայքարի, դա խոստանում է, որ որոշակի բովանդակություն կունենան այս ընտրությունները»,-168.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ նախագահի համոզմամբ, Հրանտ Բագրատյանը երկար ժամանակ կուտակել է իր   մտքերը, գաղափարները և հիմա շահագրգռված կլինի բազմազան ելույթներով  ներկայանալ հանրությանը:

Բորիս Նավասարդյանի հետ ամբողջությամբ հարցազրույց կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31