Դոլարի շաբաթը փակեց անկումով
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 21-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.04 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19%-ով կամ շուրջ 0.76 դրամով։ Արտարժութային գործարքների ծավալը.կրկին զգալի է. ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6 միլիոն 550 հազար դոլար (երեկ այդ ցուցանիշը կազմել էր 7 միլիոն 130 հազար դոլար): Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը փոխանակման միջինում կազմում է 402.5-403 դրամ, որոշ կետերում իջել է մինչև 402 դրամի։ Ամերիկյան արժույթը վաճառվում է միջինը 406 դրամով։