Սամվել Բալասանյանը սեփականաշնորհել է Սև Բերդ պատմամշակութային կոթողը և այնտեղ ռեստորան է կառուցում

Գյումրու Սև բերդը (Սև ղուլ), որը պատմամշակութային կոթող է, հիմա պատկանում է Բալասանյանների ընտանիքին: Այնտեղ Գյումրու քաղաքապետի որդին՝ Միսաք Բալասանյանը, կառուցում է հյուրանոց-ռեստորան:

«Պատմամշակութային իրա տեսքը ամբողջությամբ պահպանելու ենք, նույնիսկ էդ դարպասները ոնց որ եղել են, ամբողջությամբ նույն ձևի վերակառուցվելու են: Զուտ ներքին հարդարանքն է փոխվելու. ինչ որ կառուցվելու է, ներքին մասում է կառուցվելու` ամֆիթատրոն, թանգարան, իսկ արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանվելու է»,- galatv.am-ի հետ զրույցում նշել է նախագծի ղեկավար Սերգեյ Թորոսյանը:

«Էդպես քննադատորեն որ մոտենում են, ասեմ, որ այդ կոթողը նոր չի սեփականաշնորհվել: Սեփականաշնորհվել է 2005թ.: ՊՆ-ն վաճառել է Հայկ Հայրապետյանին, ով 2007թ. մահացել է: Հիմա նոր գնորդ ունի, և պլանավորում ենք շարունակել աշխատանքը»:

Սև բերդի տարածքում կառուցվելու է ռեստորան, ինչպես նաև հյուրանոց: «Պատմամշակութային համալիր, որը ունենալու է ռեստորանային և հյուրանոցային բաժիններ: Գնորդը Բալասանյան Միսաքն է: Լինելու է նաև ամֆիթատրոն, պատկերասրահ, թանգարան, որտեղ ներկայացված են լինելու Սև ղուլի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, իսկ ռեստորանում ներկայացված է լինելու հայ ազգային և այլ երկրների խոհանոցները: Այսինքն՝ դառնալու է մեծ տուրիստական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կարողանան մշակութային ժամանց անցկացնել և նաև գիշերել ու ճաշել»,- ասել է նախագծի ղեկավար Սերգեյ Թորոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս