Բաժիններ՝

Սև շոկոլադը կարող է բուժել հազը

Սև շոկոլադի մեկ սալիկը կարող է օգնել հազից ազատվելու համար: dailymail-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքում այս եզրակացությանն են հանգել բիտանացի գիտնականները: Նրանք պնդում են, որ սև շոկոլադը պարունակում է  թեոբրոմին անունով բաղադրիչը, որը խթանում է բրոնխների, արյունատար անոթների և ուղեղի աշխատանքը:

Գիտնականները կլինիկական հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է քրոնիկ հազ ունեցող 300 մարդ: 14 օրվա ընթացքում օրական 2 անգամ մասնակիցներն ընդունել են այդ բաղադրիչը:

Գիտնականները հետազոտության ավարտին հանգել են այն եզրակացությանը, որ 60 տոկոսի դեպքում հիվանդների մոտ առողջացում է նկատվել: Այդ իսկ պատճառով նրանք պնդում են, որ սև շոկոլադը պարունակում է բավարար քանակով ակտիվ միացություններ, որոնք դրական ազդեցություն են թողնում քրոնիկ հազի բուժման վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս