Մուշտակները կրկին նորաձև են (լուսանկարներ)

Աշխարհի գրեթե բոլոր դիզայներները, հատկապես ձմռանը, չեն կարողանում անտարբեր մնալ մորթեղենի նկատմամբ: Նրանց աշուն-ձմեռ հավաքածուներում  ուրույն տեղ են  զբաղեցնում արհեստական կամ բնական մորթեղենի համադրմամբ զգեստները, վերարկուները, ձեռնոցները, կոշիկները և պայուսակները: Հատկապես այս տարի աշխարհառչակ նորաձևության սրահները առավել ուշադրություն են հրավիրել մորթյա հագուստների նկատմամբ:

Այս տարի Gianfranco Ferre, Akris, Sonya Rykiel, Dolce & Gabbana ընկերությունները ներկայացրել են մուշտակների մեծ հավաքածուներ:

Versus, Betsey Johnson և Jean Paul Gaultier ընկերությունները գույնզգույն մուշտակներ են առաջարկել: Ընձառյուծի՝ շագանակագույն և սև բծերով մուշտակներ և թիկնոցներ են առաջարկել Bebe-ն, Dolce&Gabbana-ն և J. Mendel-ը:

Կաշվի հետ համադրմամբ մորթյա ժիլետներ են առաջարկել գրեթե բոլոր նորաձևության սրահները, այդ թվում՝ Alberta Ferretti-ն և Oscаr de la Renta-ն:

Որոշ ընկերություններ սահմանափակվել են միայն մորթյա աքսեսուարներով: Հաճախ նաև՝ պարզապես հագուստի որոշ դետալներ մորթյա կտորներով ընդգծելով: Vera Wang -ը և Victor&Rolf-ը բավարարվել են մորթյա օձիքներով:  Իսկ St. John-ը, Oscar de la Renta-ն և Nina Ricci-ին առաջարկել են մորթյա ձեռնոցներ, պայուսակներ և այլ աքսեսուարներ:

Տեսանյութեր

Լրահոս