«Ես 8000 դրամանոց տղա չեմ». Կարեն Բաբակեխյան

«Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, թե իր աղբյուրները փոխանցմամբ՝ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը նախօրեին` Երևանից վերադառնալու ժամանակ, Գյումրի-Երևան ավտոճանապարհին իր մի քանի գործընկերների հետ մտել է «Արջի Թաթ» կոչվող ճաշարանատիպ օբյեկտ:

Թերթի տեղեկություններով` նրանք խորոված են կերել, իսկ երբ եկել է վճարելու ժամանակը, Բաբակեխյանը հրաժարվել է` պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: Ըստ թերթի՝ գումարը կազմել է ընդամենը 8 հազար դրամ:

ԳԱԼԱ-ն  զրուցել է Կարեն Բաբակեխյանի հետ, ով բնականաբար, հերքել է այն՝ ասելով: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, սիրելիս»:

«Ես էդ օբյեկտի տեղը չեմ իմանում, ինչ-որ մեկը ուզում է վատություն անել օբյեկտի տիրոջը, կամ վարկաբեկել ինձ: Դեպքը երեկվա մասին չէ, ես հո եղել եմ Երևանում, բայց դեպքը երեկ չէ առաջին օրվա համար է: Ես Երևանում երեկ չէ առաջին օրը չեմ եղել: Հետո ես չեմ ուզում փնովել օբյեկտի տիրոջը, բայց ուզում եմ ասել, որ ես 8.000 դրամանոց տղա չեմ. հազար անգամ ներողություն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս