Ափսոսում է ոչ կոռեկտ դրսևորման համար, և վերջ

Երեկ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը և նրա` լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ անհարիր վերաբերմունքի պատճառով նախաձեռնած ստորագրահավաքին, որն ուղարկվելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, արդեն միացել են մի քանի տասնյակ լրագրողներ նաև լրագրողական տարբեր կազմակերպություններ ու լրագրողական հասարակական կազմակերպություններ:

Galatv.am-ը փորձել է այս հարցի հետ կապված ճշտել նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեսակետը, թե որպես լրագրող նա արդյո՞ք պատրաստվում է միանալ ստորագրահավաքին, թե՞ ոչ:

«Որպես լրագրող՝ ես իմ կարծիքը չեմ հայտնի, որովհեև ես վաղուց լրագրող չեմ, ինչի համար ցավում եմ, և ուզում եմ ասել, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` ևս օրենսդրությամբ ինձ վերապահված չէ գնահատականներ տալ այդ երևույթին: Իհարկե, ես շատ կարևոր համարում եմ, բայց օրենքը տարբեր մարմնինների տարբեր լիազորություններով է օժտել, և պատգամավորների վարքի և գործունեության վերաբերյալ հարցերը ԱԺ Էթիկայի հանձնաժողովն է քննելու և գնահատականներ տալու»:

ԳԱԼԱ-ն հարցրել է նաև Կարեն Անդրեասյան քաղաքացու կարծիքը երևույթի վերաբերյալ, ինչին ի պատասխան նա նշել է .«Որպես մարդ` ունեմ իմ գնահատականը, բայց, ցավոք սրտի, եթե ես արտահայտեմ այն, ամեն դեպքում կընկալվի որպես Մարդու իրավունքների պաշտպանի խոսք, բայց բոլոր դեպքերում, չեմ կարող նաև չասել, որ ես իսկապես ափսոսում եմ այդ ոչ կոռեկտ դրսևորման համար: Խոսքի ազատության, լրագրողների գործունեության ցանկացած սահմանափակման դրսևորում դատապարտելի է և Սահմանադրության կոպտագույն խախտում է:

Կարդացեք նաև

Սպառնալիքը և վիրավորանքը լրագրողի անձի հանդեպ ևս դատապարտելի է: Կարծում եմ, որ կոնկրետ միջադեպի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովը պետք է գնահատական տա»:

Տեսանյութեր

Լրահոս