Բաժիններ՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցեց 1 տրիլիոն դրամը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.1%։ Այս մասինն նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տեղեկանքում։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 9.1%-ով և կազմել 1 տրիլիոն 2 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսությունն աճել է 8.3%-ով և կազմել 787.8 միլիարդ դրամ։ Ամենից զգալի չափով աճել է ծառայությունների ոլորտը։ Նշված ժամանակահատվածում ծառայությունների ծավալը կազմել է 870 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 11.1%-ով։

Բացասական է շարունակում մնալ միայն շինարարության ցուցանիշը։ 2012թ. հունվար-նոյեմբերին շինարարության ծավալները կրճատվել են 0.7%-ով և կազմել 380 միլիարդ դրամ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս