
Ներիր ինձ, Մհեր, որ հնարավորություն չունեի «անկարգին կարգի հրավիրելու». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ կատարված միջադեպին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը Մհեր Արշակյանին վիրավորել էր՝ սպառնալով «պոկել նրա ծնոտը»:
«Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ այսօրվա միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ, թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց , անկախ ամեն ինչից, որևէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ (հատկապես քեզ նման զուսպ և հավասարակշռված լրագրողի) այդպես վարվել:Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի և հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու»: