Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդը հարստացել է ևս 1.3 միլիարդ դոլարով

Forbes Real-Time Billionaires

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ 72-ամյա մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը այսօրվա ընթացքում ավելացել է 1 միլիարդ 320 միլիոն դոլարով։ Սլիմի կարողությունն այս պահին Forbes-ը գնահատում է 58 միլիարդ 490 միլիոն դոլար։

Այս պահին երկրորդ ամենահարուստ մարդը 82-ամյա Ուորեն Բաֆեթն է։ Նրա կարողությունը կազմում է 47 միլիարդ 320 միլիոն դոլար։ Բաֆեթին պատկանող արժեթղթերի գինը, սակայն, օրվա ընթացքում նվազել է՝ միլիարդատիրոջը աղքատացնելով 176 միլիոն դոլարով։

Օրվա ամենամեծ անհաջողակը միլիարդատեր (9 միլիարդ դոլար) Չարլզ Էրգենն է։ Նրան պատկանող արժեղթղերի ընդհանուր արժեքը նվազել է 240.4 միլիոն դոլարով։

Կարդացեք նաև

 

Հիշեցնենք, որ 168.am-ն այսուհետ պարբերաբար հրապարակելու է Forbes հանդեսի Real-Time Billionaires հավելվածը, որն իրական ժամանակում ցույց է տալիս աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխությունները։

Բարձր տեխնոլոգիաները Forbes-ին հնարավորություն են տալիս 15 րոպեն թարմացնել տվյալները և Նյու Յորքի ֆոնդային բորսայում այս մարդկանց ունեցած արժեթղթերի արժեքի հիման վրա գնահատել փոփոխությունները իրական ժամանակում։Forbes-ը դիտարկում է միայն ԱՄՆ շուկայի բաժնետոմսերը, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնակցի համար գնահատվում են ամենաշատը երեք ընկերությունների արժեթղթերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս