Հնարավոր է՝ մորը սպանած 20-ամյա տղան անմեղսունակ ճանաչվի
Լոռու մարզի Պետրովկա գյուղում հարազատ մորը քարերով հարվածելով սպանած տղային ձերբակալել են: Ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ տղային բերման են ենթարկել Տաշիրի բաժին և փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Այնուամենայնիվ, ըստ galatv.am-ի՝ շատ հնարավոր է, որ մորը սպանած 20-ամյա տղան անմեղսունակ ճանաչվի, քանի որ նա տառապում է հոգեկան խնդիրներով:
Երեկ galatv.am-ը զրուցել էր Պետրովկայի գյուղապետ Հովիկ Գրիգորյանի հետ, ով դարձյալ վստահեցրել էր, որ Յուրա Ավակիմովը հոգեկան խնդիրներ ունի ու նոյեմբերի 11-ից 25 օրով բուժում է ստացել Վանաձորի հոգեբուժարանում: Գյուղապետի հաղորդմամբ՝ Յուրա Ավակիմովի փոքր եղբայրը պատմել է, որ գիշերը նա ծեծել է մորն ու քրոջը` նրանց մեղադրելով իր հիվանդության մեջ, մորն ասել է.
«Դու ես այսպես արել, որ հիվանդացել եմ, ես քեզ սաղ-սաղ կթաղեմ»: