Բաժիններ՝

15% զեղչ «Գազպրոմից»՝ հատուկ Ուկրաինայի համար

«Գազպրոմը» հաջորդ տարի Ուկրաինային մատակարարվող գազի գինը կիջեցնի 15%-ով՝ հասցնելով 352 դոլարի։ Ներկայումս Ուկրաինան 1000խմ գազի համար վճարում է 421 դոլար։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։

Ընդ որում, ռուսական կողմը պայման է դրել, որ 2013թ. ընթացքում Ուկրաինայի կողմից պետք է գնվի նվազագույնը 40 միլիարդ խմ մետր գազ։

Ինչպես ենթադրվում էր, գազի գնի հարցը պետք է լիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ դեկտեմբերի 18-ին նախատեսված հանդիպման  քննմարկման գլխավոր թեման։ Սակայն այդ հանդիպումը վերջին պահին հետաձգվել է։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հանդիպման հետաձգման պատճառը ստորագրման պատրաստվող փաստաթղթերը լրամշակելու անհրաժեշտությունն է։ Մինչդեռ Յանուկովիչի մամուլի ծառայությունը նշել է, որ անհրաժեշտ է խորհրդատվություններ անցկացնել՝ մաքսային միության և Ուկրաինայի միջև գործակցության ընդունելի մեխանիզմ մշակելու հարցով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս