Բաժիններ՝

Հիմա բոլորը կխոսեն ոչ թե Սերժ Սարգսյանի «վերջից», այլ ձայնագրությունից. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀԿ-ի «շռնդալի» համագումարը: Սա կարևոր իրադարձություն էր այնքա­նով, որքանով Հայաստանում երկու ամսից նախագահի ընտրություն է տեղի ունենալու, և այս կուսակցության հա­մագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտո­նապես հայտարարվեց որպես Հայաստանի Հանրապե­տության նախագահի թեկնածու 2013 թվականի փետր­վարի 18-ին կայանալիք ընտրություններում:

Ցանկացած նորմալ երկրում նման իրավիճակում այն կուսակցությու­նը, որը կառավարություն է ձևավորել, Աժ-ում մեծամաս­նություն է կազմում, և որի նախագահը արդեն հինգ տա­րի է նաև զբաղեցնում է ՀՀ նախագահի պոստը, կաներ իսկապես շռնդալի համագումար: Կներկայացներ ան­ցած հինգ տարիների ընթացքում բոլոր այն շոշափելի, առարկայական ձեռքբերումները, որոնց ինքն իր նախա­գահի հետ միասին հասել է աշխատանքի արդյունքում: Ընդ որում, դա կաներ հատ-հատ, ամենայն մանրամասնությամբ, առանց ամենաչնչին բան անգամ բաց թողնե­լու` սկսած երկրի տնտեսությունից, սոցիալական հարցե­րից` վերջացրած կրթությամբ և մշակույթով: Հաշվետ­վություն կներկայացներ ՀՀ քաղաքացիներին ու հատկա­պես ընտրողներին մոտավորապես այսպես, սիրելի ընտ­րող, մենք այս հինգ տարիների ընթացքում արել ենք այս և այս բաները, կիսատ ենք թողել այս և այս բաները, ու խնդրում ենք` տուր քո քվեն մեզ, կիսատ թողածը շարու­նակելու ու նորերն էլ անելու համար: Եվս մեկ անգամ կրկ­նենք` դա կաներ կոնկրետ, շատ կոնկրետ, ոչ թե հիպոթե­տիկ, փուչ ու ոչինչ չասող, ռոմանտիկ ձևակերպումներով: Սակայն, սա` ցանկացած նորմալ երկրում, որտեղ հինգ տարի շարունակ իշխանություն ունեցած քաղաքա­կան ուժն ու իր նախագահն այդ հինգ տարվա ընթաց­քում հոգ տարած կլինեին նման «հաշվետվություն» ունե­նալու և ընտրողներին ձեռնունայն չներկայանալու հա­մար:

Հայաստանում իրավիճակն այլ է. Հայաստանում իշ­խող քաղաքական միավորը չունի նման գոնե մեկ, թե­կուզ փոքրիկ «ձեռքբերումիկ» և չէր էլ կարող ունենալ: Ու դա գրված էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ հյուսիսկորեական զգաստությամբ այդ համագումարին ներ­կա յուրաքանչյուրի դեմքին: Արդյունքում` միակ կոնկրետ բանը, որ այդ համագումարից և այնտեղ Սերժ Սարգսյա­նի ելույթից տպվել է հանրության և ընտրողների հիշո­ղության մեջ` «և վերջ» արտահայտությունն է: Իսկ նման իրադարձությունից հետո, նման թեկնածուով դեպի նա­խագահական ընտրություններ գնալը, հասկանում եք, ձեռնտու չէ նույնիսկ ՀՀԿ-ի նման կուսակցությանը, որի ներկայացուցիչները ցինիզմի պակաս չունեն և օրու­գիշեր վստահ տոնով հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը միակ հաղթող թեկնածուն է: Նման համագումարը դժգոհության մեծ ալիք պետք է բարձրացներ, առնվազն այս ամբողջ շաբաթը բոլոր լրատվամիջոցները, վերլուծաբանները, մտավորականները, քաղաքացիական հա­սարակության ներկայացուցիչները, հոգեբանները պետք է խոսեին այդ երևույթի մասին, քննադատեին, և «հաղթող թեկնածուից «պետք է մնար միայն «և վերջը»: Եվ դա հենց այդպես էլ կլիներ, նույնիսկ Հայաստանում: Սակայն, չեղավ: Իսկ ինչու՞ չեղավ: Որովհետեւ ՀՀԿ համագումարից ընդամենը 24 ժամ չանցած` համացանցում հայտնվեց ՀՀ Աժ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Եվ վերջ:

Հ.Գ. Հիմա արդեն ԶԼՄ-ները, մտավորականները, քաղա­քական ուժերի ներկայացուցիչները, ընտրողները, երթու­ղայինների ուղևորները կխոսեն ոչ թե Սերժ Սարգսյանի «վերջից», այլ ձայնագրությունից: Բայց մենք, իհարկե, չենք ակնարկում, որ սա հատուկ կազմակերպված էր` Սերժ Սարգսյանի ցուցումով ԱԱԾ-ն էր կազմակերպել: Հատկապես, որ ԱԱԾ մամուլի խոսնակը երեկ հայտարա­րել է, որ ԱԱԾ-ն այդ գաղտնալսման հետ կապ չուներ և չէր էլ կարող ունենալ: Եվ ընդհանրապես, այդ ում մտքով է անցնում, թե ՀՀ ԱԱԾ-ն կարող էր գաղտնալսել և հրապարակել Աժ պատգամավորների զրույցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս