Բաժիններ՝

Ձայնագրության տպավորությունն այնպիսին է, ինչպիսին ժամանակին ունեցան Անժելա Սարգսյանի լուսանկարները. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ահա և եկավ կոմպրոմատների պատերազմի ժամանակը: Թվում է՝ ուժեղ մրցակից չունեցող Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն ան­հանգստանալու ոչինչ չունեն, իսկ դա նշանակում է, որ կոմպրոմատներ կիրառելու, սրան-նրան «փչացնելու», մրցակիցների ռեյտինգի նվազեցման վրա աշխատե­լու հարկն էլ չկա: Բայց, պարզվում է, մթնոլորտն այնպես են փչացրել, որ ոչ մի միջոց այլևս անընդունելի չէ` անգամ ամենակեղտոտ ու ամե­նանենգ մեթոդները:

Եվ այսպես, ասպարեզ է նետվել մի գաղտ­նալսման ձայնագրություն, որն ինքնին որևէ մեծ անակնկալ չէր պարունակում, բայց տպավորու­թյունն այնպիսին է, ինչպիսին ժա­մանակին ունեցան Անժելա Սարգսյանի լուսանկարները: Եթե անկեղծ լինենք, ապա ցանկացած երկու անձի առանձնազրույցի հրապարակումը, մանավանդ եթե այդ երկուսը հասարակությանը հայտնի անձնավորություններ են, «նմանատիպ էֆեկտ կստեղծի: Որքան էլ մարդը զգույշ լինի ու կո­ռեկտ իր խոսքի մեջ, միշտ մի նյու­անս կարելի է հայտնաբերել նրա խոսքի մեջ, որն ուղղված է ոչ թե լայն հանրությանը, այլ կոնկրետ զրուցակցին: Եվ դրա մեջ սենսա­ցիա տեսնողները սխալվում են, եթե կարծում են, որ իրենց զրույց­ները պակաս աղմուկ կհանեին ու պակաս կշահարկվեին:

Մյուս կող­մից, այս հուսահատ ու իր քաղա­քական, հոգևոր, մշակութային էլիտայից իսպառ հիասթափված հա­սարակությանը հիասթափության նոր առիթ տվողը, որքան էլ մեծ բա­ցահայտում անի և ոմանց դիմակ­ները պատռի, ազգին վատ ծառա­յություն է մատուցում: Հասկա­ցանք` իշխանությունը կոռումպացված է, կեղծ, ծախու, բայց եթե հա­վատանք, որ ընդդիմությունն էլ է անազնիվ ու կեղծիքի հակված, մեզ բոլորիս կմնա այս երկրից «երթալը»: Այնպես որ հիմա հույսի, հավա­տի, լավատեսության փոքրիկ փա­րոսներ վառելու ժամա­նակն է: Եվ ով կկարողա­նա դա անել, կմնա մեր երկրի պատմության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս