ՀՀԿ-ն չի խանդում, երբ կա գաղափարական հենք. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Մենք ուրախ ենք բոլոր քաղաքական ուժերի գաղափարական պահվածքից: Մենք համարում ենք, որ և միասնական թեկնածուի, և միասնական պլատֆորմի աոաջանալը պետք է լինեն միասնական հենքից բխած, այլ ոչ թե հատվածային, խմբային շահերի վրա հիմնված, այս կամ այն անհատական խնդիրը լուծելու` տվյալ դեպքում իշխանություն վերցնելու նկրտումով:
Եթե ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն ունենային ընդհանուր, գաղափարական հենք, կարելի էր մտածել, որ դա բնական գործընթաց է: Բայց, ըստ իս, այդ հենքը չկա»,- «Աոավոտի» հետ զրույցում ասել է ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նադդալյանը»: