Բաժիններ՝

Ո՞ր «պրոդուկտն» է հետաքրքրում ԱԱԾ-ին. մամուլ

«Երևույթին շատ վատ եմ վերաբերվում, մանավանդ` մեր օրենքները թույլ չեն տա­լիս»,- երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսպես մեկնաբա­նեց Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի հայտնի ձայնագրությունը:

Նրա խոսքերով` «Դա կարող է ինչ-որ մեկի բջջայինով արած լինել, կարող է այդ պահին մարդիկ են եղել, որոնք ներկա են եղել և ձայնագրել են: Տար­բեր կարծիքներ կան: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ես չեմ կարծում, որ երկու զրուցա­կիցները էն պրոդուկտն են, որ պիտի հետաքրքրեր ԱԱԾ-ին»: Aravot.am-ի հարցին` բա ո՞ր «պրոդուկտն» է հետաքրքրում ԱԱԾ-ին` նա պատասխանեց. «Մեր ազգային անվտանգությունը: Նրանք ազգի համար վտանգավոր չեն»: Մենք հետաքրքրվեցինք` բայց զուտ Հանթսմանի գործով Վարդան Օսկանյանը հետաքրքրում էր ԱԱԾ-ին, նա պատասխանեց` դա այլ խնդիր էր. «Յուրաքանչյուր մարդու հետ էլ կարող էր դա պա­տահել: Դա քննության ենթակա խնդիր է, որին, կարծում եմ, դեռևս շուտ է գնահա­տական տալ»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս