Զուրաբյանը այն «պռոդուկտը» չէ, որ հետաքրքրի ԱԱԾ-ին
«Ես չեմ կարծում, որ Զուրաբյանը այն պռոդուկտն է, որ պետք է Ազգային անվտանգության ծառայությանը հետաքրքրի, ոչ էլ Օսկանյանը: Շատ սովորական բամբասանքախառն խոսակցություն է, մի մասը իրողություններին հարիր, մի մասը՝ ոչ»,- անդրադառնալով մամուլում հայտնված ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությանը, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն փետրվարյան նախագահական ընտրություններին գնալու է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, կա՞ արդյոք մեր երկրում ապահովություն, երբ երկու անձանց խոսակցությունը գաղտնի ձայնագրվում ևւ հրապարակվում է, լրագրողներից մեկի այս դիտարկմանը, Գալուստ Սահակյանը պատասխանել է.
«Ասեմ հետևյալը՝ մի մտածեք, որ ապահով Հայաստան ստեղծելու համար պետք է գիշերը երազ տեսնես և առավոտը կատարվի, դա գործընթաց է և վերաբերում է ոչ միայն մեզ, այլև բոլորին: Դա ամենածանր գործընթացն է, որին պետք է ազգովի դիմակայենք»:
Պե՞տք է հարուցել արդյոք քրեական գործ՝ հարցին Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Եթե բողոքող կողմ լինի, ապա բնականաբար պետք է հարուցվի, պետք է պահանջի Զուրաբյանը այն սցենարը, որ օրենքն է պահանջում, ես չեմ կարծում, որ իշխանությունը որև խնդիր ունի երկու պատգամավորների խոսքը ձայնագրելու և հրապարակելու, դա որևէ մեկին պետք չէ»: