«Նախագահի կարգախոսը կարելի է դիտարկել՝ որպես խոստովանություն»

«Կարծում եմ` նախագահի կարգախոսը կարելի է դիտարկել՝ որպես խոստովանություն, որ մինչ այժմ ապահով Հայաստանում չենք ապրել և առաջիկա 5 տարիներին պետք է ապահով Հայաստանում ապրենք»,- 168.am-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսի մասին` ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:

«Բայց, միևնույն ժամանակ, երևի դրա մեջ անկեղծության տարրեր կան, կա ինքնախոստովանություն, որ մինչ այսօր չի հաջողվել ապահով Հայաստան կերտել, և այս առումով հետայսու պետք է ջանք գործադրվի: Եթե երկրորդ տարբերակն է, ուրեմն հույս ունենանք, որ այդ կարգախոսն` ընտրվելու պարագայում, կարդարացնի: Եթե առաջին տարբերակն է, ուրեմն պիտի հետևություններ արվեն»,- նշեց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինքն այդ անկեղծությունը նաև նախագահի ելույթո՞ւմ է նկատել, ինչին ի պատասխան՝ Ա.Համբարձումյանն ասաց. «Ելույթները, խոստումները մի բան է, իրականությունն այլ բան է: Եթե դատենք ելույթներով և տրված խոստումներով, մենք հիմա միջին եվրոպական կենսամակարդակ պիտի ունենայինք, բայց, դժբախտաբար, պետք է արձանագրենք, որ այլ վիճակ ունենք»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս