 
                        ՀՀԿ-ի համագումարը ԲՀԿ-ին չի հետաքրքրում
 
                                    ՀՀԿ համագումարին, ինչպես հայտնի է՝ հրավիրված չէր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ նախագահին հանրագումարին չհրավիրելու փաստը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարՆաիրա Զոհրաբյանն ասել է.
«Կարծում եմ` էդ հարցը պետք է ուղղել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Դուք սխալ հասցեով եք զանգել, իրենցից հարցրեք, թե … Ասեմ, որ մենք բացարձակապես վիրավորված չենք, դա ցանկացած կուսակցության որոշելիքն է»:
Նաև հավելել է. «Բացարձակապես մենք այդ ուղղությամբ չենք մտածել, չենք քննարկել: Դա ՀՀԿ-ի իրավունքն է որոշելիքն է, մեզ մոտ այդ հարցը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել: Որևէ մեկը վիրավորված չէ, վրդովված չէ»:
Հարցին, թե՝ ԲՀԿ-ին չհրավիրելով համագումարին` արդյոք ՀՀԿ-ն արարողակարգի խախտում թույլ չի՞ տվել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել էց. «Արարողակարգի խախտում է, խախտում չէ, դա բացարձակապես մեզ չի հետաքրքրում: Չի հետաքրքրում, դրա համար էլ նման ենթադրություններով էլ չենք զբաղվում»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        