Բաժիններ՝

Դեպի ՀՀ փոխանցումների ծավալը 10 անգամ գերազանցում է ՀՀ-ից կատարված փոխանցումների ծավալին

ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց փոխանցումները, առանց բանկային հաշվի  բացման, իրականացվում են առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ բանբերում, 2012 թ. երրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային μանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 202 մլրդ դրամ (քանակը՝  834 հազար), որը 10.8 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Այդ համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 21%-ով (35 մլրդ դրամով): Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 242 հազ. դրամ:

Առևտրային  բանկերի միջոցով միջազգային դրամական փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22%-ով (33 մլրդ դրամով) և կազմել 183 մլրդ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս