Խորհրդավոր հանդիպում՝ «Մարիոտում»

Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը դեկտեմբերի 14-ին հանդիպել են իշխող կոալիցիային մաս չկազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

NEWS.am-ի տեղեկություններով, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Շվեդիայի, Լեհաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները  հանդիպել են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Շահնազարյանի և ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հետ:

Կայքի տեղեկություններով՝ հանդիպումը եղել է դռնփակ և տևել է մոտ երկու ժամ:

Նշենք, որ ավելի վաղ երեք երկրների արտգործնախարարները հանդիպել էին նաև նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս