Գողացել են սրտաբանականի տոնածառը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հ. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի պահակը դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են ինստիտուտի բակում տեղադրված զարդարված արհեստական տոնածառը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ հայտնաբերելու համար գողացված եղևնին:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31