
Սերժ Սարգսյանը գեներալի որդու հարսանիքին պարել է իր ավանդական պարը. մամուլ

«Երկու օր առաջ` 12.12.12-ին «Օջախում» տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսաեիքին. չնայած նախօրոք հայտարարված էր, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու, այնուհանդերձ, նա եկել է, նստած է եղել Մանվել Գրիգորյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի հետ նույն սեղանի շուրջ, պարել է իր ավանդական պարը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Այդ ամենին «մի ուրիշ ձև» հետևել են ՀՀԿ «սվիտան» և ներկաները, որովհետև սեղանների շուրջ քննարկվող միակ թեման եղել է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի այդ օրն արած հայտարարությունը: Կենացները նույնպես այդ մոտիվներով են եղել: Ընդ որում, քեֆները լավ` բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հարկ է համարել առանձնահատուկ շեշտել, որ այդ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին հատկապես հենց ինքն է տված եղել»: