Բաժիններ՝

Սերոբ Բոզոյանին վիրահատել են. նրա ինքնազգացողությունը վատ է

«Փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և բժիշկները գտել են, որ նրան անհապաղ անհրաժեշտ է վիրահատության ենթարկել:

Սերոբ Բոզոյանին վիրահատել են, բայց, ինչպես galatv.am-ին փոխանցել է նրա կինը՝ Մարիա Բոզոյանը, վիճակի մեջ փոփոխություն չի նկատվում: «Հիմա նրան վիրահատել են, բայց բժիշկներն ասում են, որ վիճակն այնքան էլ լավ չի, ուզում էինք պետպատվերով վիրահատել, բայց չստացվեց: Հիմա վիրահատության փողն էլ դեռ հիվանդանոցին չենք տվել: 90 հազար դրամ են պահանջում, իսկ գումար չունենք»,- galatv.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սերոբ Բոզոյանի կինը՝ Մարիա Բոզոյանը:

«Հիմա, որ գումար պահանջեն, չգիտենք՝ ինչ ենք տալու: Մեր վիճակն ահավոր է՝ երեխաները, ես… նորմալ չեմ էլ աշխատում, ինքն էլ էդ վիճակին»: Մարիա Բոզոյանն ասել է նաև, որ այս ընթացքում Սերոբ Բոզոյանի առողջական ծախսերը հոգալու և օգնելու համար նրանց ընտանիքին գումար առաջարկող կամ բացված հաշվեհամարին փոխանցողներ ևս չեն եղել:

Հավելենք, որ Սերոբ Բոզոյանը դիմել է վերաքննիչ դատարան: Առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս