Բաժիններ՝

Ծխախոտը՝ երեխայի մենինգիտի պատճառ

Հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը մեծացնում է երեխայի՝ մենինգիտով հիվանդանալու հավանականությունը: Dailymail-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները՝ նշելով, թե հիվանդության առաջացման ռիսկը մեծ է նույնիսկ այն դեպքում, երբ կինը չի ծխում, բայց ծխում են ընտանիքի մյուս անդամները:

Գիտնականները նշում են, որ Մեծ Բրիտանիայում ամեն տարի 600 երեխա հիվանդանում է մենինիգիտով՝ իր ծնողների՝ ծխախոտ օգտագործելու պատճառով: Գիտնականները նշված եզրակացությանը հանգել են՝ ուսումնասիրելով 18 հետազոտության արդյունքներ, որոնք դիտարկել են երկրորդային ծխի և մենինգիտի առաջացման կապը: Նրանք հայտնաբերել են, որ ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկվող երեխաների մոտ մենինգիտի առաջացման հավանականությունը երկու անգամ մեծ է եղել: Իսկ այն երեխաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում ծխախոտ են օգտագործել, մենինգիտի առաջացման հավանականությունը մեծ է եղել շուրջ երեք անգամ:

Մենինգիտի հիմնական ախտանիշներն են գլխացավը, պարանոցի կարկամությունը, բարձր ջերմությունը, ինչպես նաև՝ վառ լույսի նկատմամբ զգայունությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս