Բաժիններ՝

Ինչի՞ն է «այո» ասում երգչուհի Էմմին (տեսանյութ)

Էմմին նոր տեսահոլովակ ունի, որը նկարահանել է 2011թ. «Եվրատեսիլի» նախընտրական «Այո» երգի հիմքում: 168.am-ը զրուցեց երգի հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանի հետ (Դեր Հովա),  ով տեսահոլովակի հերոսներից մեկն է, ինչպես նաև երգում հանդես է գալիս՝ որպես բեք վոկալիստ:

«100 տոկոսով երգն իմ աշխատանքն է, բացի կատարումից: Ե՛վ երաժշտությունն եմ ես գրել, և՛ բառերը, և՛ գործիքավորումն եմ կատարել: Նույնիսկ տեսահոլովակի պրոդյուսերը ես եմ: Երգը գրելուց որոշել էինք, որ «Եվրատեսիլի» նախընտրական փուլում երգի ընտրվելու դեպքում, կպատրաստենք նաև երգի դանդաղ տարբերակը, բայց, քանի որ չընտրվեց, միայն հիմա «Այո» երգի դանդաղ տարբերակը կարողացանք ներկայացնել հանրությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Դեր Հովան:

Դեր Հովայի խոսքով՝ երգը սովորական, շաբլոն սիրո մասին չէ, այն ունի ասելիք և զգացմունք: «Չգիտես ինչու, մեր երգիչների մեծ մասը միայն այդ ծեծված թեմայով է գրում կամ երգում: Այս երգը  մարդուն ուժ  տալու մասին է, հավատի, որ կյանքի դժվարին պահերին հույս կա, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ հույսը դու քո մեջ պետք է վառ պահես: Շատ պարզ թեմա է, ուղղակի մեր հայկական էստրադայի երգահանները հազվադեպ են անդրադառնում այս կարևոր հարցին: Ինձ թվում է, որ այս թեման պետք է անընդհատ կրկնվի մեր հայկական էստրադայի երգերում: Մեր ազգն ամբողջ օրը երգում է սիրո մասին ու միայն մտածում, թե ինչպես անի, որ վաղը կարողանա հանգիստ ապրել»,- ասում է Դեր Հովան:

Նա միայն ափսոսում է այն բանի համար, որ երգի բառերն անգլերեն լեզվով է գրել: Չնայած դրան՝ երգն արդեն հասցրել է ճանաչվել հայ հասարակության կողմից դեռ նախորդ տարվանից: Երգահանը կասկած չունի, որ հայ հասարակությունը կկարողանա ընկալել ասվածը: «Դժբախտաբար, երգի բառերն անգլերենով եմ գրել: Կցանկանայի նման երգեր գրել նաև հայերեն լեզվով: Քանի որ երգի և դանդաղ, և արագ տարբերակն արդեն կա համացանցում, ուստի նախընտրողներն էլ տարբեր են: Ոմանց արագ տարբերակն է դուր գալիս, ոմանց՝ դանդաղ»,- մեզ հետ զրույցում ասաց Դեր Հովան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս