Ծառուկյանի օգնությունը ՀԱԿ-ին

«Ծառուկյանի չառաջադրվելը օգնելու է ՀԱԿ-ին պահպանել իր դիրքերը` որպես քաղաքական դաշտում գործող ինքնուրույն սուբյեկտ: Հակառակ դեպքում, եթե Ծառուկյանը առաջադրվեր և ֆորմալ առումով հակադրվեր Սերժ Սարգսյանին, կարող էին խնդիրներ առաջանալ ՀԱԿ-ում, քանի որ մի մասը կցանկանար աջակցել Ծառուկյանին: Իսկ մենք գիտենք, որ շատերը դեմ են դրան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Հարցին` Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելն արդյոք կարո՞ղ է մեծացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները, փորձագետը պատասխանեց, թե որևէ ընդդիմադիր թեկնածուի հնարավորությունները կմեծանան այն ժամանակ, երբ նա դառնա ընտրությունների ինստիտուտի հաստատման օրակարգը ձևավորող թիմի ներկայացուցիչ:

«Միայն այդ դեպքում նա կարող է դերակատար դառնալ և միայն այդ ձևով է հնարավոր հաղթել ռեժիմին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս