Ո՞վ կշահի ԲՀԿ-ի որոշումից

168.am-ի հետ զրույցում ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ կայացրած որոշմանը, ասաց.

«Այդ որոշումը Գագիկ Ծառուկյանի իրավունքն է»:

Գրիգոր Հարությունյանը խոսքով՝ իր համար ԲՀԿ-ի որոշումն անակնկալ չէր, քանի որ «քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի. ես սպասում էի և առաջադրմանը, և չառաջադրմանը»:

Մեր հարցին, թե Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը քաղաքական ո՞ր դաշտին է առավել ձեռնտու՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Կարծում եմ, որ ԲՀԿ-ի էլեկտորատն ավելի շատ ընդդիմադիր է»:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն ընդդիմությունը կշահի՞ Գագիկ Ծառուկյանի այս որոշումից, ՀԺԿ անդամ նշեց. «Չեմ կարող պատասխանել: Դա պետք է վերլուծենք»:

Տեսանյութեր

Լրահոս