«Ինչի՞ Ծառուկյանը հայտարարություն է արել, ես տեղյակ չեմ». Բալասանյան

Այսօր կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի ավարտին galatv.am-ի լրագրողը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրել է, թե ի՞նչ կարծիք ունի իր կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի որոշման  վերաբերյալ, ով  նախագահի ընտրությանը չի առաջադրվելու եւ չի սատարելու որևէ թեկնածուի:

Այս առումով հետաքրքիր է Բալասանյանի դիրքորոշումը, թե ու՞մ է սատարելու առաջիկա ընտրություններին:

«Ինչի՞ Ծառուկյանը հայտարարությու՞ն է արել, ես տեղյակ չեմ ու Ձեր հարցին պատասխանել չեմ կարող, քաղաքական հարցերին կպատասխանեմ ավելի ուշ, հիմա ուղղակի չեմ կարող»,- ասել է Սամվել Բալասանյանը:

Իրենց հերթին Գյումրու փոխքաղաքապետերը մեր լրագրողից հետաքրքրվել են, թե ի՞նչ հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանը, առաջադրվելո՞ւ է առաջիկա նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս