Բաժիններ՝

8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավելու փորձում մեղադրվողի գործը դատարանում է

Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանի գործը, ով կասկածվում է 8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավվելու մեջ, կքննվի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը և հիշեցնում, որ 2012թ. օգոստոսի 28-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատողները օպերատիվ տվյալներն ստանալով, Դ.Փահլևանյանին Տիգրան Մեծի պողոտայից բերման էին ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Դավիթ Փահլևանյանը 2012թ. հուլիս ամսվա ընթացքում, համացանցից՝ հիմնականում Vkontakte.ru սոցիալական կայքից, իրեն պատկանող, անձնական օգտագործման համակարգչի մեջ ներբեռնել, պահպանել է, ինչպես նաև անձնական օգտագործման Nokia E52 մոդելի բջջային հեռախոսի մեջ ներբեռնել և պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 479 ֆիլմեր, նկարներ և մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 9 մուլտեր, այնուհետև դրանից գայթակղված, մանկահասակ՝ 8-ից 12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունն ու համացանցի Odnoklassniki սոցիալական կայքում գրանցված լինելով Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ, 2012թ. օգոստոսի18-ին ծանոթացել է հիշյալ սոցիալական կայքում որպես 8-ամյա գրանցված, 2004թ.-ին ծնված մանկահասակ Դիանա Բ.-ի հետ։

Վարելով էլեկտրոնային նամակագրություն, վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով, խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ գբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում, գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով, փորձել է ներազդել Դիանա Բ.-ի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի, որի ընթացքում փորձելով կատարել ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ` խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերություններ, հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով՝ փորձել է ներգրավվել երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։

Սակայն Դավիթ Փահլևանյանի հանցանքն ավարտին չի հասցվել, քանի որ Դիանա Բ.-ն նրա նամակագրության և առաջարկի մասին ի սկզբանե տեղեկացրել է մորը, որը հանցավորի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, հանդես գալով աղջկա անունից շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին տեղեկացնելով ոստիկանությանը։

Դավիթ Փահլևանյանը վստահ լինելով, որ կարողացել է համոզել Դիանա Բ.-ին գալ հանդիպման՝ խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերություն ունենալու և այդ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Այսպիսով, Դավիթ Փահլևանյանը կատարել է արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով և 34-166-րդ հոդվածի 1-ին մասով։ Դավիթ Փահլևանյանը կալանավորված է:

Գործը դատարան է ստացվել 2012թ. դեկտեմբերի 11-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս