
Հրաչյա Հովակիմյանը՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ բնապահպանությն նախարար Արամ Հարությունյանի հրամանով՝ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչպես հաղորդում են ՀՀ բնապահպանույն նախարարությունից,
Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:
Հրաչյա Հովակիմյանը աշխատել է.
1992-1994թթ. «Խոսրովի պետական արգելոցում» որպես պահպանության գծով փոխտնօրեն
1994-2004թթ. Ղեկավար պաշտոններ «Հայանտառ»պետական ձեռնարկությունում
2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ
2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական
2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ
Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:
Ի դեպ, այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջին գրել էր բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ ընդգծելով, որ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է: Ըստ Մարիամ Սուխուդյանի՝ Հովակիմյանը պաշտոնակատարի պարտականությունները կատարելուց հետո «մրցույթով» նշանակվելու է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն: