Բաժիններ՝

Նախկին փոխոստիկանապետին դավաճանե՞լ են

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն այսօր հետաքրքիր կարգավիճակ է դրել ֆեյսբուքում, որից ակնհայտ երևում է, որ վերջինս վիրավորված և դավաճանված է զգում իրեն։

«Ցավալի է, սակայն հաճախ, շատ հաճախ առաջինը լքում, դավաճանում են նրանք ում շատ ես լավություն արել, դավաճանում են մտերիմները, ստվերի նման քեզ հետապնդողները, բարեկամ թվացյալ շահամոլ-հաշվենկատները, քաղցրալեզու, շողոքորթ ընկեր-բարեկամները, ցավոք նաեւ մանկության ընկերները… Զարմանալի է, սակայն շատ հաճախ հավատարիմ են նրանք, ում հեռու ես պահել քեզանից, ում շատ հաճախ չես նկատել, ով չի եղել մերձավորդ…
Գուցե ժամանակներն են փոխվել, արժեհամակարգերը… Չէ՛, ինձ թվում միշտ էլ նույնն է եղել, միշտ… »,- գրել է Ռ. Մելքոնյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս