Վիդալը չի ցանկանում խառնվել ՀՀ ընտրական ներքին պրոցեսներին. մամուլ
«ժամանակը» պաշտոնապես դիմել էր Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի գրասենյակ` փորձելով պարզել` արդյոք ԲՀԿ տարածած հաղորդագրությունը Գւսգիկ Ծառուկյանի Բրյուսել այցի մասին համապատասխանո՞ւմ էր ճշմարտությանը, թե՞ ոչ: Ի պատասխան մեր դիմումի՝ Քվադիաս Ռոկայի օգնական Աննա Հիլը էլեկտրոնային նամակով մեզ պատասխանել է, որ փոխնախագահը հանդիպել է ԲՀԿ մի քանի անդամների հետ` կուսակցության նպատակներին ծանոթանալու և ՀՀ-ում կուսակցական իրավիճակի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Աննա Հիլի նամակի մեջ ասված է, որ ընկերական զրույցի ժամանակ, փոխնախագահը նկատել է Ծառուկյանի էներգիան և լավատեսությունը: «Սրանք պարոն Ծառուկյանի բնավորության մասին անձնական դրական պատկերացումներ էին»,- ասվում է նամակում: Աննա Հիլը նշել է, որ պարոն Վիդալ Քվադրաս Ռոկան չի ցանկանում խառնվել ՀՀ ընտրական ներքին պրոցեսներին»»: