Բաժիններ՝

Գեներալի որդու հարսանիքին` առանց նվերի

Դեկտեմբերի 12-ին «Օջախ» ռեստորանային համալիրում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն է լինելու: Այս մասին հաղորդում է henaran.am կայքը: Նշվում է, որ հրավիրյալների թվում ոչ միայն քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն են, այլև ԱԺ անվտանգության աշխատակիցները:

Աղբյուրի պնդմամբ` վերջին քառօրյային ծառայություն իրականացնող ԱԺ անվտանգության որոշ աշխատակիցները խիստ անհանգիստ են եղել, թե երբ է նշանակվելու ԱԺ արտահերթ նիստը` դեկտեմբերի 12-ի՞ ն, թե՞17-ին . «12-ին ճոխ հարսանիք կա, մենք էլ ենք մասնակցելու»:

Գեներալ պատգամավորի որդու հարսանիքին ԱԺ անվտանգության  աշխատակիցները մասնագիտական պարտականություննե՞րն են կատարելու, թե՞ մասնակցելու են ուրախությանը սովորական հյուրի կարգավիճակով: Պարզվում է` «խառը»: Ի դեպ, անվտանգության աշխատակիցները Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին պատրաստվում են գնալ առանց նվերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս