
ՀԱԿ-ը չի դիմել «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին

Մասնակցելու է արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած երթին: 168.am-ի այս հարցին «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց , որ այդ միջոցառմանը մասնակցելու հարցը չի քննարկվել կուսակցության վարչության նիստում: «Մեզ չեն էլ դիմել նման հարցով: Մենք մամուլից ենք իմացել այդ մասին: Այնպես որ, մեր անդամներն ազատ են, ովքեր կցանկանան կմիանան»,- ասաց Հ. Խուրշուդյանը:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ևս հայտնեց, որ կուսակցությունը այդ հարցով քննարկում չի ունեցել: «Այնպես որ հստակ չեմ կարող արտահայտել կուսակցության դիրքորոշումը»,- նշեց Ա.Մինասյանը: