
Հարկավոր է սպանել Ֆերգյուսոնին, որպեսզի կարողանամ տեղափոխվել ՊՍԺ. Պատրիս Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Պատրիս Էվրան բացառել է այն տարբերակը, որի համաձայն` մոտակա ժամանակներում կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։
Վերջին ժամանակներում հաճախակի էին դարձել տեղեկությունները, որոնց համաձայն` Էվրան ձմռանը կտեղափոխվի «Պարկ դե Պրենս», սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը հերքել է դրանք։
«Երբեք չեմ թաքցրել, որ սիրում եմ ՊՍԺ-ն, նույնիսկ եթե «Մոնակոն» լինի Ֆրանսիայում իմ վերջին ակումբը։
Միշտ էլ հաճելի է լսել, որ քեզանով հետաքրքրվում է ՊՍԺ-ն, սակայն հարկավոր է սպանել Ֆերգյուսոնին, որպեսզի կարողանամ տեղափոխվել Ֆրանսիա։ Լիովին երջանիկ եմ Մանչեսթերում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում
Canal+-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը