Սիրուշոն, գոմեշն ու Պռեգոմեշը (տեսանյութ)

Սիրուշոն նոր երգ ունի: Շաբաթներ շարունակ երգչուհին իր ֆեյսբուքյան պատի միջոցավ լուսանկարներ, աշխատանքային պրոցեսի դրվագներ էր ներկայացնում նշելով, որ անակնկալ ունի: Սիրուշոյի ֆեյսբուքյան պատի վրա ժամանակ առ ժամանակ հայտնվող լուսանկարներն ու տեսանյութերը շարժում էին հանրության հետաքրքրությունը: Ոմանք անգամ ենթադրություններ էին անում երգչուհու սպասվելիք անակնկալի շուրջ:

«Շատ ուրախ եմ, քանի որ վերջապես դեկտեմբերի 10-ին կհնչի նոր երգս, որից մի քանի օր հետո կկարողանաք դիտել նաև տեսահոլովակը։ Մինչ այդ ասեմ, որ երգս այլաբանական իմաստ ունի և գլխավոր հերոսը կենդանի է: Փորձեք կռահել, թե որ կենդանին է ինձ ոգեշնչել»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է երգչուհին: «Պռեգոմեշ» վերնագրից և երգի տեքստից հասկանալի է դառնում, որ Սիրուշոյի երգի հերոսը գոմեշն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31