
Յուվենտուսը ոչ մի հնարավորություն չի թողնի մրցակիցներին. Նեդվեդ

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդն, ով այժմ ակումբի տնօրեններից մեկն է, խոսել է Չեմպիոնների լիգայում թիմի հնարավորությունների մասին։
«Չեմպիոնների լիգայում թղթի վրա մեզանից ուժեղ 4 թիմ կա, սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Ամեն դեպքում միշտ չէ, որ հաղթում է ուժեղագույնը։
Չեմ հաղթել Չեմպիոնների լիգան, սակայն ուրախ կլինեմ դիպչելու մրցանակին որպես տնօրեն։ Ամեն ինչ մեզանից է կախված։ Եթե խաղանք ողջ ուժերի չափով, ապա ոչ մի հնարավորություն չենք թողնի մրցակիցներին»,- չեխի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը