Ռոզա Ծառուկյանը Գյումրիում ասել է, որ իր որդին՝ Գագիկ Ծառուկյանը 100 տոկոսով կառաջադրվի

Galatv.am-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, Գյումրիում ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ երաշխավորել է, որ որդին՝ Գագիկ Ծառուկյանը, անպայման կառաջադրվի ՀՀ 2013թ.- նախագահական ընտրություններում: «100 տոկոսով կառաջադրվի»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:

Երեկ Ռոզա Ծառուկյանը Գյումրիում է եղել՝ ծաղկեպսակ դնելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հատկանշական է, որ նա այդ այցի մասին նախօրոք տեղյակ չի պահել Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով երեկ քաղաքապետարանում ընդունել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին:

Գագիկ Ծառուկյանի մորը Գյումրիում դիմավորել են մարզի մյուս ԲՀԿ-ականները՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Վարդևան Գրիգորյանը, Ռոբերտ Զաքարյանը և այլք: Ռոզա Ծառուկյանը եղել է Գյումրու ծննդատանը, այնուհետև մանկատանը, վերջում այցելել է Գյումրու ծերանոց: Վերջին կանգառում ԲՀԿ-ականներին միացել է նաև Սամվել Բալասանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս