Բաժիններ՝

Մոնտոլիվոն, Բոատենգը և Կոնստանտը բաց կթողնեն Տորինոյի հետ հանդիպումը

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի` վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:

«Շատ ափսոս, որ մենք կորցրել ենք Մոնտոլիվոյին, Բոատենգին և Կոնստանտին: Նրանք լավ էին խաղում վերջին հանդիպումների ժամանակ: «Տորինոյի» դեմ խաղադաշտ դուրս կգան ուրիշ ֆուտբոլիստներ:
Պացինի՞: Կխաղա կա´մ նա, կա´մ Բոյանը: Ինձ դուր է գալիս Պացինիի խաղը: Նա շատ բան է անում թիմի համար, սակայն քիչ գոլեր է խփում:
Աբատեն և Անտոնինին շարք են վերադարձել: Շուտով Բոներան և Մունտարին էլ կսկսեն մարզվել:
Պատոն դեռևս ցավեր է զգում: Տեսնենք, թե ինչ վիճակում կլինի նա հաջորդ շաբաթ», – Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս