
Չեմպիոնության համար կպայքարեն 3 ակումբներ. Մարեկ Համշիկ

«Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը խոսել է Իտալիայի առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին:
«Սկուդետոյի գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է: Նրանք շատ ուժեղ են և Չեմպիոնների լիգայում ցույց տվեցին, որ կարող են պայքարել Եվրոպայի լավագույն ակումբների հետ:
Չեմ ցանկանում խոսել մեր հնարավորությունների մասին, սակայն պետք է նշեմ, որ չեմպիոնությունը մեր նպատակն է:
Բացի այդ, կա նաև «Ինտերը», որը վերջին տարիներին շատ տիտղոսներ է նվաճել: Նրանք նույնպես լավ թիմ ունեն, որը կարող է պայքարել հաղթանակի համար», – Համշիկի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը