Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան Twitter միկրոբլոգերի իր էջում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ համասեռամոլներին աջակցելու համար:

Երգչուհին արձագանքել է Մեդվեդևի՝ ռուսական 5 հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցին, որի ընթացքում Ռուսաստանի վարչապետին հարցրել են, թե ինչի համար է պետք համասեռամոլականության պրոպագանդան արգելելու մասին օրենքը, որին նա պատասխանել է. «Ոչ բոլոր վարքագծային սովորույթներն է պետք օրենքի վերածել, քանի որ մարդկային ոչ բոլոր փոխհարաբերությունները պետք է օրենքով կառավարվեն»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում Lenta.ru-ն:

Նշենք, որ Լեդի Գագան առաջիկա օրերին 2 համերգ կտա Ռուսաստանում: Դեկտեմբերի 9-ին նա հանդես կգա Սանկտ Պետերբուրգում, իսկ 3 օր անց՝ Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31